Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը երկու նոր հարված են հասցրել Եմենի Անսար Ալլահ շարժման հութիների թիրախներին։ Այս մասին հայտնում է շարժման կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։
Ըստ Al Masirah-ի՝ հարձակումների թիրախ է դարձել Ալ Հոդեյդա նահանգի Բեյթ ալ-Ֆաքիհ քաղաքի տարածքը։