Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են առանց լուրջ առաջընթացի
Կահիրեում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց չի գրանցվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ միևնույն ժամանակ, Եգիպտոսում հայտարարել են, որ առանցքային հարցերի շուրջ խորհրդատվությունները և համակարգումը շարունակելու ձգտում կա:
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Իսրայելցի զինվորականները Խան-Յունիսի շրջանում գործողության ընթացքում հայտնաբերել են ՀԱՄԱՍ-ին պատկանող զենք, նռնակներ, փամփուշտներ և ռազմական փաստաթղթեր:
Ըստ աղբյուրի՝ Իսրայելը բախվում է միջազգային ուժեղ ճնշումների, Ռաֆահում ցամաքային գործողություն սկսելու մտադրության պատճառով, որտեղ այժմ գտնվում է Գազայի բնակչության կեսից ավելին: