«Հայաստանի հովանավորները մեզ չեն կանգնեցնի»․ Ալիև
Բաքվում ընթացող երդմնակալության արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նշելով՝ «Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»։
«Քանի հովանավոր էլ ունենա Հայաստանը, ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել։
Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց «անհիմն պահանջներից»»,- ասել է Ալիևը՝ Հայաստանին մեղադրելով Ադրբեջանի հետ «շանտաժի լեզվով խոսելու» մեջ։
«Դա նրանց համար թանկ կարժենա»,- հոխորտացել է նա։