Իգոր Խովաևը Բաքվում է․ «խաղաղության գործընթացի» զարգացումները և սահմանին տիրող իրավիճակը քննարկել է Բայրամովի հետ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ջեյհուն Բայրամովի հետ։
Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության գործընթացի» ընթացքը, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային խնդիրներ:
Սահմանին տիրող իրավիճակը և ռազմական վերջին գործողությունները ևս քննարկման առարկա են եղել։