Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում. Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարներ
Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները, որոնք հայտնի են որպես «Վայմարյան եռանկյունու երկրներ», օրերս հանդիպել էին քննարկելու համատեղ գործողություններն ու միջազգային դիրքավորման առաջնահերթությունները։ Ի թիվս այլ հարցերի, նախարարներն անդրադարձել են նաև իրավիճակին Հարավային Կովկասում։
«Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, և աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը», - ասվում է հայտարարության մեջ։