Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով ոստիկանության Կենտրոնական և Մալաթիայի բաժիններում նշանակումներ են կատարվել
Այսօր՝ փետրվարի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել ոստիկանության բաժիներում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով Ռաֆայել Բագրատունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից:
Ռ. Բագրատունյանը նշանակվել է նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
ՀՀ ՆԳ նախարաի մեկ այլ հրամանով Միքայել Գարակյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ: