Ֆրանսիայում ֆերմերները գոմաղբ են լցրել բանկի մասնաճյուղի դիմաց
Ֆրանսիայում ֆերմերները, ովքեր բավարար չեն համարել կառավարության հայտարարած աջակցության միջոցառումներից, գոմաղբ են լցրել Աժեն քաղաքում գտնվող բանկի մասնաճյուղի դիմաց։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ բողոքի ակցիան տեղի է ունեցել ժամը 08.00-ից մի փոքր շուտ։
«Մենք թիրախավորել ենք բանկերը, քանի որ մեզ չլսեցին: Մենք խնդրեցինք վարչապետ Գաբրիել Աթալից կանխիկ գումարներիր փոխանցում ձեռնարկել, բայց ոչինչ չհայտարարվեց... Այսպիսով, այսօր մենք թիրախավորելու ենք գերատեսչության բոլոր բանկերը, որպեսզի նրանց ասենք, որ մեզ փող է պետք, մեզ թթվածին է պետք», - BFMTV-ի եթերում ասել է արհմիության տեղական մասնաճյուղի համանախագահ Խոսե Պերեսը: