Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին
Փետրվարի 13-ի երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող զինյալների հենակետերին և դիտակետերին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
Նշվում է, որ Լիբանանից երկու հրթիռ է արձակվել, որոնք ընկել են բաց տարածքում։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել կրակի օջախներին, ինչպես նաև հարավային Լիբանանի լրացուցիչ տարածքներին:
Ավելի ուշ իսրայելական ինքնաթիռները հարվածել են Ռամյա շրջանում գտնվող անցակետին, ինչպես նաև Ռաս ալ-Ֆարայում գտնվող զինյալների գաղտնի դիտակետին, որտեղից նախկինում նույնպես հրթիռակոծվել է Իսրայելի տարածքը։
Հիշեցնենք՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել էր, որ իրենք չեն վախենում Իսրայելի հետ հնարավոր պատերազմից։ Նշենք, որ իսրայելցի զինվորականները վերջերս հրթիռային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին։