Վահան Քերոբյանը ՄԹ Համայնքների պալատի պատվիրակությանն է ներկայացրել համագործակցության համար առավել նպատակահարմար ոլորտները
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական գործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել տնտեսության դիվերսիֆիկացմանն առնչվող մի շարք հարցերի։
Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու առանձնահատկությունները, այն ոլորտները, որոնք առավել նպատակահարմար են արդյունավետ գործակցության ծավալման տեսանկյունից՝ ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկա, հանքարդյունաբերություն և այլն։
Զրուցակիցներն անդրադարձել են ուղիղ թռիչքների կազմակերպման հնարավորությանը, ֆինանսական, բանկային հատվածին առնչվող հարցերի։
Նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։