Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը քիչ առաջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
19-ամյա մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հրում վարժությունում նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։
Պոկում վարժությունում մարզուհին բարձրացրել էր 81 կգ կշռող ծանրաձողը։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: