Մանվել Խաչատրյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում շարունակվող ըմբշամարտի ԵԱ-ում։
Վճռորոշ գոտեմարտում Խաչատրյանը մրցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տարել։
Այսօր Եվրոպայի առաջնության եզրափակչում գոտեմարտելու է 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: