Ժամանակն է սկսելու վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը. Միրզոյան
Նախորդ տարին առանձնացել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման բարձր դինամիկայով, և ես ուրախ եմ շարունակելու այդ ուղին այստեղ՝ Բրյուսելում, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ Հայաստան-Եվրամիության գործընկերության խորհրդի նիստը շատ արդյունավետ է եղել, անդրադարձ է եղել բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ բարեփոխումների, միջանձնային հաղորդակցությանը, տնտեսական համագործակցությանը և անվտանգային հարցերին, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչմանը: Միրզոյանի խոսքով՝ ՀԸԳՀ-ի կյանքի կոչումը Հայաստանի առաջնահերթություններից է, և Երևանը կայուն կերպով առաջ է շարժվում դրա իրականացման ուղղությամբ:
Միրզոյանն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների մի շարք ուղղություններին, ընդգծել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության առաքելության գործունեությունը, առևտրային ոլորտում համագործոկցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես է տարածաշրջանային ծրագրերի շրջանակում:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ապահովել է բոլոր պահանջվող չափանիշներին համապատասխանությունը, և ժամանակն է՝ սկսելու վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: