Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ, մեղադրանքներ հնչեցրել Արևմուտքի հասցեին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին համեմատել Ադոլֆ Հիտլերի հետ, հայտնում է Hurriyet-ը:
Էրդողանը նշել է, որ «Իսրայելի անխոհեմության պատճառը արևմտյան տերությունների կեղծավոր քաղաքականությունն է»:
«Հիտլեր-Նեթանյահուի վարչակազմն ամեն օր անցնում է նոր կարմիր գիծ՝ դաժանության և ջարդերի քաղաքականության մեջ, որը վարում է հոկտեմբերի 7-ից։ Արևմտյան ուժերը բեմի առջև Իսրայելին չափավորության կոչ են անում, բայց, թաքնվելով ՀԱՄԱՍ-ի հետևում, աչք են փակում Նեթանյահուի ջարդերի վրա»,-ասել է Էրդողանը: