Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները փետրվարի 12-ին Թումանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա Չ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: