2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր հավակնորդները՝ ըստ Goal-ի
Goal-ը ներկայացրել է 2024 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտների նոր վարկանիշային աղյուսակը։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը շարունակում է գլխավորել այս ցուցակը։
Լավագույն եռյակում են նաև հարձակվողներ Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի):
ArmSport-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի «Ոսկե գնդակի» 10 հավակնորդները՝ ըստ Goal-ի.
1. Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ)
2. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
3. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի)
4. Հարի Քեյն (Բավարիա)
5. Ֆիլիպ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի)
6. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի)
7. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)
8. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ)
9. Անտուան Գրիզման (Ատլետիկո Մադրիդ)
10. Լաուտարո Մարտինես (Ինտեր)