Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում ավարտվեց հանրային գործիչ Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստը։
Դատավոր Սուսաննա Գզոգյանը մերժեց Նարեկ Մալյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը:
«Դատարանի եզրահանգումը պայմանավորված է ի թիվս նրանով, որ դատական նիստերի դահլիճում Նարեկ Մալյանը հնչեցնում է որոշակի արտահայտություններ, որոնք դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ լինելով ազատության մեջ նա կկատարի հնարավոր հանցավոր նոր արարք։
Շատ հարգում եմ ձեր երաշխավորությունները, բայց գտնում եմ, որ պետք է երկարաձգվի կալանավորումը ևս երկու ամսով»։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 16–ին։