Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է. ԱՆ
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչը Մորբիլի վիրուսն է:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդությունը սովորաբար սկսվում է կոնյուկտիվիտով, տենդով, հազով, ռինիտով, կոկորդի ցավով, հետո միանում է տարածուն բծավոր ցանը: Վարակելիությունը` 99%-100%:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է` ցանի առաջանալուց 4 օր առաջ և ցանավորումից 4 օր հետո:
Գաղտնի շրջանի միջին տևողությունը 9-11 օր է, առավելագույնը` 21 օր: