Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա. Հաջիզադե
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, արձագանքելով Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հարցազրույցին, հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա, իր խոսքով՝ «ականների և չպայթած զինամթերքի սպառնալիքների վերացման ուղղությամբ համատեղ ջանքեր իրականացնելու նպատակով»:
Հաջիզադեն հերթական անգամ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն ավարտվում է 2025 թվականին։
Ավելի վաղ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը Известия թերթի հետ հարցազրույցում հայտարարել է, ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները ներկայումս համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ: