«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին
ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել հանքային ջուրը խմելուց հետո: Վաճառքը կասեցվել է արտադրանքի անվտանգության ստուգման նպատակով:
«Այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ Վլադիկավկազի մի բնակիչ «Ջերմուկ» հանքային ջրի շշից խմելուց հետո կերակրափողի այրվածք է ստացել, ջրի փոխարեն նոր փակ շշի մեջ քացախ է եղել: Կոչ եմ անում հանրապետության բնակիչներին՝ քանի դեռ բոլոր հանգամանքները չեն պարզվել, մի օգտագործեք «Ջերմուկ» ապրանքանիշի արտադրանքը»,- ասել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն: