Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրությունների առնչությամբ։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այս մասին գրել է X-ի իր էջում։
«Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով։ Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը հարատև խաղաղության միակ ճանապարհն է»,-գրել է Բուրիչը։
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ և մեկ վիրավոր: