Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից, Ալեքսանյանը մեկնարկել է հաղթանակով՝ պարտության մատնելով թուրք ըմբիշին։
«97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տանում մեկնարկային գոտեմարտում թուրք ըմբիշի նկատմաբ», - նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր մրցագորգ դուրս կգան 60 կգ, 67 կգ, 72 կգ, 82 կգ, 97 կգ քաշային ըմբիշները։