Դատարանը մերժել է Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը․ «Ազատություն»
Վճռաբեկ դատարանը մերժել է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը։
«Ազատությանը» փոխանցել են Գլխավոր դատախազությունից։
Խաչատուրովն անցած տարվա դեկտեմբերին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվել էր կալանքից։ Նա մեղադրվում է փողերի լվացման համար։
Գլխավոր դատախազությունը միջնորդության մեջ նշել էր, թե պահպանվում են Խաչատուրովի կալանքի հիմքերը։