Արցախի հարցը կայք փակելով կամ Արցախ անունը չհնչեցնելով չի մոռացվում. ԱԳ նախկին նախարար
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի մի շարք բաժիններ անհասանելի են նախօրեից։ Խոսքը մասնավորապես այն բաժինների մասին է, որտեղ կային տեղեկություններ Արցախի, Արցախյան հիմնախնդրի մասին։
Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը նախ հորդորեց ԱԳՆ՝ հասկանալու համար գուցե տեխնիկական խնդիր է առաջացել: Հարցին, արդյոք ծրագիր չի տեսնում, նախկին նախարարը պատասխանեց.
«Ծրագիր էլ եմ տեսնում, իրակնացնում էլ եմ տեսնում, բայց ամեն դեպքում ԱԳՆ-ն պետք է պատասխանի, թե ինչու են հեռացրել, իսկ եթե տեխնիկական խնդիր է, ինչ խնդիր է»:
Հարցին, թե ըստ էության իշխանությունները փորձում են մոռացության տալ Արցախն ու Արցախի հետ կապված ամեն ինչ, Արա Այվազյանն արձագանքեց.
«Մոռացության են տալիս նրանց, ովքեր պատրաստ են մոռանալ, Արցախի հարցը կայքի փակելով չէ, կամ Արցախ անունը չհնչեցնելով չէ, այն մարդիկ, ովքեր պայքարել են Արցախի համար, չեն կարող մոռանալ»,-ասաց նա: