Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու համար Հայաստանին պետք է ամուր երաշխավոր, այլ ոչ թե մոդերատոր․ Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու և ապագա երկարաժամկետ խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանին պետք է ամուր երաշխավոր, այլ ոչ թե մոդերատոր։ Հակառակ դեպքում անհնար է համաձայնության գալ մեկի հետ, ով ատրճանակը պահում է ձեր գլխին և չի պահպանում որևէ պայմանավորվածություն»,-«X»-ի իր էջում գրել է Մարուքյանը։
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ: Ժամը 9։30-ի դրությամբ՝ նշված ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը դադարել է։