Երևանի ավագանին 1 րոպե լռությամբ հարգեց Ներքին Հանդի ուղղությամբ հայկական կողմի զոհերի հիշատակը
Երևանի ավագանու նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմի զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Ըստ ՊՆ-ի՝ 09:30-ի դրությամբ կրակը դադարել է: