Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- ասվում է հրամանագրում։