Ալեն Սիմոնյանն ազատեց հարսին, տարավ տուն և լուսանկար է հրապարակել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ «Սիներջի» ընկերության չարաշահումների գործով անցնող Անի Գեւորգյանը, ով Դատախազության որոշմամբ այսօր ազատ էր արձակվել, արդեն տանն է:
Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր էջում լուսանկար է հրապարակել եղբոր կնոջ եւ երեխաների հետ:
Հիշեցնենք, որ Անի Գևորգյանը, որին 2 ամսով կալանքի տակ էին վերցրել Էկոնոմիկայի նախարարությունում «Սիներջի» ՍՊԸ-ի կողմից չարաշահումներ կատարելու կասկածով, այսօր Դատախազության որոշմամբ ազատ էր արձակվել:
Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել էր Անի Գեւորգյանի եւ նույն գործով անցնող Լիլի Մկրյանի խափանման միջոցը: