Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախակրթարաններ են հիմնվել ութ դպրոցներում
Գեղարքունիքի մարզի հանրակրթական ութ դպրոցներում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից բացվել և գործում են նախակրթարաններ, որտեղ 2024 թվականի փետրվարի 12-ի դրությամբ արդեն հաճախում են 153 սան։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանից, 2023-2024 թվականների ուսումնական տարվա մեկնարկից նախակրթարաններ են բացվել Սարուխանի թիվ 2, Լանջաղբյուրի, Գանձակի թիվ 2, Կարմիրգյուղի թիվ 1, Մեծ Մասրիկի միջն, Գեղհովիտի թիվ 1 , Ծովագյուղի և Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցներում:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Սևանի համայքնապետարանների ու բարերարների համագործակցությամբ, 2023 թվականի ընթացքում։
«Մեծ Մասրիկի նախակրթարանն ամբողջությամբ հիմնվել է պետբյուջեի միջոցներով, Կարճաղբյուրի, Ծովագյուղի և Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցների նախակրթարանները՝ պետբյուջեի միջոցներով և համայնքապետարանների համաֆինանսավորմամբ։ Իսկ Սարուխանի թիվ 2, Լանջաղբյուրի, Գանձակի թիվ 2, Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցներում նախակրթարանների հիմնման ծրագրերի իրականացման համար համաֆինանսավորումը կատարել են բարերարները»,-ներկայացրեց Կարեն Զազյանը։