Եգիպտոսը կշարունակի հավատարիմ մնալ Իսրայելի հետ ձեռք բերված խաղաղության պայմանագրին
Իսրայելի և Եգիպտոսի միջև 1979 թվականին կնքված խաղաղության պայմանագիրը մնում է ուժի մեջ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին Լյուբլյանում Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնի հետ բանակցություններից հետո։
«Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրն ուժի մեջ է արդեն 40 տարի, և մենք կշարունակենք հարգել այն»,- ասել է նա: Նախարարի խոսքը մեջբերել է «Cairo24»-ը:
Շուքրին խոստացել է շարունակել դիվանագիտական ջանքերը և կապ պահպանել բոլոր կողմերի հետ իսրայելցի պատանդներին պաղեստինցի գերիների հետ փոխանակելու, զինադադարի և Գազայի հատվածին մարդասիրական օգնության մատակարարման վերաբերյալ համաձայնության գալու համար: