Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության երրորդ ոսկե մեդալի համար
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Մոլդովայից Ալեքսանդրին Գուտուի հետ: Ամոյանը հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:
Ամոյանի մրցակիցը եզրափակիչում կլինի թուրք Էմրե Բասարը:
55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խաչատրյանը մրցեց Մոլդովան ներկայացնող Արտյոմ Դոլինուի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 ու քանի որ վերջին միավորը վաստակել էր մոլդով մարզիկը, հենց ինքն էլ դուրս եկավ եզրափակիչ: Մանվել Խաչատրյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար: Գոտեմարտը կկայանա փետրվարի 13-ին: