Նորարարությունը կարևոր դեր է խաղալու ՀՀ-ի ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում. ԱՄՆ դեսպան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնական X էջում տեղեկացնում է, որ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին հանդիպել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարար Մխիթար Հայրապետյանի հետ, քննարկել ԱՄՆ-ՀՀ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների առևտրի, կիբերանվտանգության և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։
«Նորարարությունը եղել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը և կարևոր դեր է խաղալու ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում», - ասել է դեսպան Քվիենը: