Տեխասում մանկահասակ երեխայի հետ մի կին կրակ է բացել եկեղեցում
Կինը կրակ է բացել Ջոել Օսթինի եկեղեցում (Տեխաս, Լեյքվուդ քաղաք), տուժել է նրա հետ գտնվող երեխան։ Այս մասին տեղեկացրել է NBC 5 Dallas-Fort Worth պարբերականը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Ոստիկանապետ Թրոյ Ֆիների խոսքով՝ 30-35 տարեկան կինը մտել է եկեղեցի՝ հրացանը ձեռքին, տեղի ժամանակով ժամը մոտ 12.53-ին։ Նրա կողքին 4-5 տարեկան տղա երեխա կար։ Կինը սկսել է կրակել եւ վիրավորել է երկու մարդու։
Տեղի իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ հարձակվողի վրա կրակել են ոստիկանության երկու հերթապահ սպաները։ Կնոջն ուղեկցող երեխան հրաձգության ընթացքում վիրավորվել է։
Երկու մարդ տուժել եւ հոսպիտալացվել է, վիրավոր տղան ծայրահեղ վիճակում է։ Հանցագործության կատարման որեւէ դրդապատճառ չի հայտնաբերվել, տեղեկացրել է Ֆիները։
Իրավապահ մարմինները դեպքի վայրում հետաքննություն են իրականացնում։