ԼՂ-ից տեղահանվածներն ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն ՀՀ բնակչության պետռեգիստրում հաշվառվելու համար. պարզաբանում
ՀՀ ՆԳ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել, թե ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար:
Բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար անձը դիմում է բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, մասնավորապես՝ անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր`
սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական,