Ես չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինն իմ խորհուրդների կարիքն ունի. Փաշինյան
Բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հռոմի ստատուտի վավերացմանը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր ձերբակալությանը, եթե նա Հայաստան գա:
«Հռոմի ստատուտին միացման որոշումը կայացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն ՀՀ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Այն կապված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատման հետ»,-ասել է Փաշինյանը
Խոսելով Վլադիմիր Պուտինին Հաագայի դատարանի որոշմամբ ձերբակալելու մասին, Փաշինյանը նշել է, որ այդ թեմայով կարծիքներ կան, որ պետության գործող ղեկավարները իրենց կարգավիճակի բերումով ունեն անհաղթահարելի անձեռնմխելիություն, դա քաղաքական հարց չէ, որ ինքը պիտի քննարկի։
Լրագրողը Փաշինյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ Փաշինյանը ուղղակի զանգահարի Վլադիմիր Պուտինին և ասի, որ նա ուղղակի չգա Հայաստան, քանի որ ինքը չի կարող երաշխավորել, որ նա չի ձերբակալվի:
«Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»,-պատասխանել է վարչապետը։