Հայ շախմատիստը՝ Իրանի միջազգային մրցաշարի հաղթող
Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվել է «20th Caspian Sea International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարը:
Հայաստանի ներկայացուցիչ Ռադիկ Աբրահամյանը դարձել է B խմբի հաղթող՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր:
Ռադիկը 176 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։
Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Աղբյուրը՝ ArmSport.am։