ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերին
ԱՄՆ բանակը նոր հարվածներ է հասցրել Եմենին՝ փորձելով ոչնչացնել հութի ապստամբների երկու վերգետնյա անօդաչու թռչող սարքեր և երեք թեւավոր հրթիռներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Փետրվարի 10-ին` Սանայի ժամանակով 16:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, CENTCOM-ի ուժերը, ինքնապաշտպանության նպատակով, հաջողությամբ խոցել են երկու վերգետնյա անօդաչու թռչող սարքեր և երեք շարժական հականավային թեւավոր հրթիռներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ այս՝ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական ցանցում հայտնել էր, որ փետրվարի 9-ին ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Եմենի վրա։ Զինվորականները նաև նշել են, որ թիրախներ են հայտնաբերվել Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքում։