Չարլզ Երրորդը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտարարություն է արել
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել և շնորհակալություն հայտնել բազմաթիվ աջակցող նամակների և բարեմաղթանքների համար, որոնք նա ստացել է վերջին մի քանի օրվա ընթացքում․ տեղեկանում ենք Բուքինգհեմյան պալատի կայքից։
«Քաղցկեղով տառապող յուրաքանչյուր ոք գիտի, որ նման բարի մտքերը ամենամեծ մխիթարությունն ու քաջալերանքն են»,- ասվում է հայտարարությունում։
Թագավորը հավելել է, որ նույնքան ուրախ է լսել, որ իր ախտորոշման լուրն օգնել է լույս սփռել բոլոր այն կազմակերպությունների աշխատանքի վրա, որոնք աջակցում են քաղցկեղով հիվանդներին և նրանց ընտանիքներին Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում:
«Իմ ողջ կյանքի ընթացքում հիացմունքը նրանց անխոնջ խնամքի և նվիրվածության համար ավելի է ուժեղացել իմ անձնական փորձից»,- ասել է Չարլզ Երրորդը: