Նիգերիայի խոշորագույն բանկերից մեկի գործադիր տնօրենն իր ընտանիքի հետ զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով
Նիգերիայի խոշորագույն բանկերից մեկի գործադիր տնօրենը կնոջ և որդու հետ միասին եղել է այն վեց մարդկանց թվում, որոնք զոհվել են ուրբաթ երեկոյան, երբ ուղղաթիռը, որով նրանք թռչում էին, կործանվել է Սան Բերնարդինո շրջանում՝ Բեյքերի մերձակայքում, հաղորդում է ABC7-ը:
Access Bank-ի գործադիր տնօրեն Հերբերտ Վիգվեն և ևս հինգ հոգի եղել են ինքնաթիռում, երբ ուղղաթիռը կործանվել է տեղական ժամանակով երեկոյան ժամը 22-ի սահմաններում: Նրա մահը հաստատել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվելան։
Զոհվել է նաև Նիգերիայի NGX Group ֆոնդային բորսայի նախկին նախագահ Բամոֆին Աբիմբոլա Օգունբանջոն։
Սան Բերնարդինոյի շրջանի շերիֆի վարչությունը հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է 15 ավտոմայրուղուց դեպի արևելք՝ Halloran Springs Road-ի մերձկայքում, որը գտնվում է Կալիֆոռնիա-Նևադա սահմանի մոտ և Լաս Վեգասից մոտ 80 մղոն հեռավորության վրա:
Շաբաթ երեկոյան մամուլի ասուլիսում Ազգային տրանսպորտի անվտանգության խորհրդի խոսնակ Մայքլ Գրեհեմը հաստատել է, որ վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել:
Գրեհեմն ասել է, որ տեղեկություն չունի ուղղաթիռի անձնակազմի մասին, որի կազմում եղել է օդաչուն և օդային անվտանգության մասնագետը։ Նա հավելել է, որ օդանավը չի ունեցել օդաչուների խցիկի ինքնագրիչ կամ թռիչքի տվյալների ձայնագրիչ, դրանք չեն պահանջվել: