Ֆրանսիացի բնապահպան ակտիվիստները Լիոնի թանգարանում ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» նկարի վրա
(Riposte alimentaire) շարժման բնապահպան ակտիվիստները Լիոնի Գեղարվեստի թանգարանում ապուր են լցրել ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա, հայտնում է Progrès տեղական հրատարակությունը։
Քաղաքային իշխանությունները հրապարակմամբ հաստատել են միջադեպը։ Հրատարակության նախնական տեղեկություններով՝ գլուխգործոցը պաշտպանված է եղել ապակիով։ Իմպրեսիոնիստների սրահը փակվել է, և նկարը մոտ օրերս պետք է ստուգվի փորձագետի կողմից, հավելում է հրատարակությունը։
«Շաբաթ օրը՝ մոտավորապես ժամը 15:00-ին, «Food Response» կազմակերպության երկու ակտիվիստներ ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա, որը ցուցադրվել է Լիոնի կերպարվեստի թանգարանում»,- գրում է հրատարակությունը։
Շարժումն ինքը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է լուսանկարներ և ակցիայի տեսանյութ, որում երկու աղջիկներ մասնակցել են կազմակերպության անունով սպիտակ շապիկներով։ Գլուխգործոցի վրա ապուր լցնելուց հետո ակտիվիստները մեջքով են կանգնել, աջ ձեռքերը վեր պարզել և արտասանել՝ այս գարունը մեր միակը կլինի, եթե չարձագանքենք, ի՞նչ են գրելու մեր ապագա արվեստագետները»: Շարժման սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ցանկանում են «նախազգուշացնել մոտալուտ կլիմայական և սոցիալական ճգնաժամի մասին»: