Թերապևտը բացատրել է, թե ինչ հիվանդության մասին կարող են վկայել սառը ձեռքերը
Ընդհանուր բժիշկ Միկաշ Մոդին բացատրել է, թե ինչ հիվանդության մասին կարող են վկայել անընդհատ սառը ձեռքերը։
Մասնագետի խոսքով, եթե մարդու ձեռքերը սառն են լինում նույնիսկ տաք սենյակում, դա կարող է վկայել օրգանիզմում երկաթի պակասի մասին։
«Սառը ձեռքերն ու ոտքերը կարող են լինել երկաթի դեֆիցիտի սակավարյունության հետևանք: Անեմիա ունեցող մարդիկ վատ շրջանառություն ունեն ամբողջ մարմնում, քանի որ նրանք չունեն բավականաչափ կարմիր արյան բջիջներ՝ հյուսվածքներին թթվածին մատակարարելու համար», – Մոդիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Մասնագետը նշել է, որ անեմիայի մեկ այլ տարածված ախտանիշ է մշտական հոգնածության զգացումը։ Բացի դրանից, երկաթի պակասը կարող է գունատություն, գլխացավ, մազերի և մաշկի չորություն և այլ տհաճ հետևանքներ առաջացնել, փոխանցում է shantnews.am-ը։