Դուք երկրագնդի վրա տեղ չունեք, Ղարաբաղը մաքրվեց հայերից, հերթը Հայաստանինն է․գերեվարված Լիաննայի հիշողությունը՝ Աղդամից․ MediaHub
MediaHub-ը շարունակում է ներկայացնել Արցախում սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում գերեվարված, խոշտանգված ու կտտանքների ենթարկված մարդկանց վկայությունները։ Նախորդ շաբաթ անդրադարձել էինք Սառնաղբյուրի դեպքերին, որտեղ գյուղից 4 հոգու գերեվարել ու տեղափոխել էին Աղդամ, այնտեղ բժշկական միջամտության փոխարեն ծեծել են խաղաղ բնակիչներին։ Նրանցից մեկը 52-ամյա Լիաննա Ավանեսովան է։
Մեզ հետ զրույցում կինը նշեց, որ այդ օրը Սառնաղբյուրում կրակը դադար չուներ։ Պատսպարվելու նպատակով բոլորով հավաքվել էին միևնույն վայրում, դա գյուղից ոչ հեռու անտառապատ մի տարածք է, որտեղից ուզում էին րոպե առաջ մեքենա գտնել ու հասնել Ասկերան։
«Անըդհատ կրակում էին այնտեղ, որտեղ մենք էինք։ Վիրավորներ շատ կային։ Տեղում մեր աչքի առաջ մահանում են 5 հոգի։ Բեկորային վիրավորում էին ստացել նաև իմ երեխաները, տղաս՝ 20-ամյա Աշոտը և 18-ամյա Ռուզաննան։ Երկուսի վիճակն էլ շատ ծանր էր։ Ավելի ուշ մեքենա եկավ ու վիրավորներին տեղափոխեցին հիվանդանոց։ Գայանեից ու Լիպարիտից բացի բոլոր վիրավորները գնացին։ Մնացինք 4 հոգով։ Սպասում էինք, որ մեքենա կգա նաև մեր հետևից»,- ասաց Լիաննան՝ մանրամասնելով թե ինչ է տեղի ունեցել հետո։
Լիանան, Գայանեն Ջեման և իր որդին Լիպարիտը պատսպարվել էին գյուղապետի տանը: Զինադադարի գիշերը Լիաննան է նկատել, որ ադրբեջանական զորքն արդեն Սառնաղբյուրում է։ «Ես տեսել եմ թե ինչպես են ջարդում դռները մտնում տներից ոսկի ու գումար վերցնում։ Հետո երբ մեզ գտան, նույն բանն էին հարցնում՝ «որտե՞ղ է ձեր հարստությունը»։ Մեր զգացողությունների մասին դժվարանում եմ նկարագրել, ես մտածում էի, որ մեզ կսպանեն, բայց ավելի լավ էր սպանեին, քան այն տանջանքները, որ մենք ենք կրել՝ զգայինք։ Երբ իմացա, որ նրանք մեզ պատրաստվում են գերեվարել, խնդրեցի գոնե փաստաթղթերս վերցնեմ, ուղեկցեցին, չթողեցին մեր տնից ինչ որ բան վերցնեմ, անգամ հարազատներիս մահվան վկայականներն ու նկարները, միայն անձնագրերս վերցրեցի ու ճանապարհ ընկանք»,- ասում է նա։
«Ի՞նչ են արել Աղդամում» հարցին Լիաննան հոգոցով է պատասխանում. «Բուժկետի միջանցքում «պեչենի» հյուրասիրեցին ու տաք թեյ, մեզ նկարում էին 5-ից ավելի տեսախցիկներով ու հեռախոսներով։ Մտածեցի, գոնե մերոնք կտեսնեն, որ ողջ ենք, բայց հենց լրագրողները գնում էին, մեր սև օրը սկսվում էր»։
Մեր զրուցակցի խոսքով՝ անգամ բժիշկներն ու կին ոստիկանները որևէ մարդասիրական քայլ չկատարեցին, ով ինչպես կարողացել ոտնահարել է հայ գերեվարվածների արժանապատվությունն ու իրավունքները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։