Իրանի ԱԳ նախարարը Բեյրութում հանդիպել է «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցչի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը փետրվարի 10-ինը Լիբանանի մայրաքաղաքում հանդիպել և բանակցություններ է վարել «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչ Սեյեդ Հասան Նասրալլայի հետ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլանը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն և Գազայի հատվածում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։