Անահիտ Մանասյանը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում քննարկել է ոլորտին առնչվող հարցեր
Շարունակվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«Փետրվարի 9-ին Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: