Հայտնի է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների ժամանակացույցը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
«Արմենպրես»-ը ներկայացնում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների ժամանակացույցը (Երևանի ժամանակով):
Կանայք
55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան-փետրվարի 13, ժամը` 19:00
81 կգ Լիանա Գյուրջյան-փետրվարի 18, ժամը`19:00
87 կգ Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան-փետրվարի 19, ժամը` 22:00
Տղամարդիկ
67 կգ Գոռ Սահակյան-փետրվարի 14, ժամը` 22:00
81 կգ Ռաֆիկ Հարությունյան-փետրվարի 16, ժամը` 22:00
89 կգ Անդրանիկ Կարապետյան-փետրվարի 17, ժամը` 19:00
96 կգ Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան-փետրվարի 18, ժամը` 22:00
102 կգ Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան-փետրվարի 19, ժամը` 16:00
109 կգ Պետրոս Պետրոսյան-փետրվարի 19-ին, ժամը` 19:00
109 + կգ Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան-փետրվարի 20, ժամը` 18:00