Հավայներում երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհի գործող ամենամեծ հրաբխում՝ Մաունա Լոայում (Հավայան Մեծ կղզի) տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչը վնասել է խանութներ, մոտակա քաղաքում անջատվել է էլեկտրականությունը, հայտնում է NBC news-ը:
Երկրաշարժը ցունամի չի առաջացրել։
Վերջին անգամ Մաունա Լոան ժայթքել է 2022թ. վերջին։ Այն հինգ հրաբուխներից մեկն է Մեծ կղզում, որն ամենահարավայինն է Հավայան արշիպելագում։