Ռուսական ԱԹՍ-ի հարվածից Խարկովում հրդեհներ են բռնկվել․ զոհեր կան, այդ թվում՝ երեխաներ
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքով հարվածել է Ուկրաինայի Խարկով քաղաքին, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա: Հրդեհ է բռնկվել բնակելի տներում, վնաս է հասցվել ենթակառուցվածքներին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանություններին:
Խարկովի շրջանի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ փետրվարի 9-ի երեկոյան ռուսական զորքերը հարվածել են քաղաքին՝ հարվածելով քաղաքացիական ենթակառուցվածքին, առաջացնելով մի քանի խոշոր հրդեհ և վնասելով Խարկովի Արևելքում առնվազն 15 բնակելի տուն: