ԱՄՆ նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ՝ դրանք անվանելով «չափից դուրս»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ նախագահին մեջբերել է«Euronews»-ը։
«Կարծում եմ, որ պատասխան գործողությունները Գազայի հատվածում չափից դուրս էին», - լրագրողներին ասել է Բայդենը:
Միացյալ Նահանգների նախագահը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է անխոնջ ճնշում գործադրել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա, որպեսզի կողմերը պայմանավորվեն երկարաձգել ռազմական գործողությունների դադարը՝ դրանով իսկ հեշտացնելով հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդների ազատ արձակումը: