Ֆինլանդիան Ուկրաինային 190 մլն եվրո արժողությամբ ռազմական օգնության 22-րդ փաթեթ է ուղարկել...
Հելսինկին Կիևին ուղարկել է մոտ 190 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության 22-րդ փաթեթը, ասված է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Որոշումն ընդունվել է հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստոյի կողմից՝ կառավարության առաջարկով։ «Ըստ Ֆինլանդիայի իշխանությունների՝ փաթեթի մեջ զենքի փոխարինման արժեքը կկազմի մոտ 190 միլիոն եվրո»,- նշել են գերատեսչությունում։
«Պետք է նոր ուղիներ գտնել ազգային և ավելի լայն՝ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային աջակցելու համար։ Ներկայումս մենք երկարաժամկետ ծրագիր ենք պատրաստում Ուկրաինային աջակցելու համար»,- հավելել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենը։
Ընդհանուր առմամբ, Ֆինլանդիան 1,8 միլիարդ եվրոյի օգնություն է տրամադրել Ուկրաինային, պարզաբանում է ՊՆ-ն։