Բեռլինում ինկասացիոն մեքենա են թալանել, մեկ մարդ վիրավորվել է
Չորս անհայտ տղամարդ Բեռլինում հարձակվել և թալանել են ինկասացիոն մեքենան, աշխատակիցներից մեկը վիրավորվել է, գողացված ապրանքի գումարն անհայտ է, հայտնում է Bild թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Բանկի մոտ հարձակվել են անվտանգության երկու աշխատակիցների վրա, որոնցից առնվազն մեկը վիրավորվել է գլխից», - Բեռլինի ոստիկանության խոսնակ Յանա Բերնդտի խոսքերը մեջբերում է հրատարակությունը։
Հստակեցվում է, որ հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, երբ մեքենան մոտեցել է Volksbank-ի մասնաճյուղին։ Ինկասացիայի երկու աշխատակիցների վրա չորս հարձակվող է եղել, նշում է թերթը։ Հրատարակության տվյալներով՝ կողոպտիչները վերցրել են նրանց զենքերն ու հանել առնվազն մեկ տուփ փող, որից հետո փախուստի են դիմել։
Նշվում է, որ շուտով ոստիկանները հարձակման վայրի մոտ հայտնաբերել են այրվող ավտոմեքենա, սակայն հայտնի չէ, թե արդյոք այն պատկանել է ավազակներին։