«Թուրքիայի ձայնը»-ի միակ հայ մասնակիցը պատմում է նախագծին իր մասնակցության մասին
ՏեսանյութերԹուրքիայում անցկացվող «Թուրքիայի ձայնը» (O ses Türkiye) նախագծի միակ հայ մասնակից Ջորչ Շեքերը նախագծի առաջին փուլում' «կույր լսումների» ժամանակ, ժյուրիի անդամներին հիացրել էր իր ձայնով, սակայն մրցույթի հաջորդ' «մենամարտեր» փուլում, դուրս մնաց նախագծից:
Ստամբուլահայ Ջորչը «Ermenihaber.am»-ին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է նախագծից իր դուրս մնալու պատճառները: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Այն հարցին, թե հայկական ինքնությունը ինչ-որ կերպ խանգարել է իր մասնակցությանը նախագծին, Ջորչը պատասխանեց, որ նախագծում ոչ ոք չգիտի մյուսի ազգային պատկանելիության մասին, և նույնիսկ նախագծի աշխատանքային խմբում մեծ թվով ոչ մահմեդականներ են աշխատում:
«Եթե ցանկանային խոչընդոտել մասնակցությանս, չէին թողնի, որ մինչև այդտեղ հասնեմ: Մնում էր, որ ազգային պատկանելիությանս համար իմ դեմ խոչընդոտներ ստեղծեին: Իմ կարծիքով' ամեն մարդ ինքն է իրեն խոչընդոտում: Էբրու Գյունդեշը (Ջորչի մարզիչը) մեծ արվեստագետ է: Եթե նա այդպես գնահատեց ինձ, նշանակում է հաջորդ տարի ավելի շատ պետք է աշխատեմ ու ավելի հզոր երգով ներկայանամ: Արվեստի ամեն ճյուղն ապաքաղաքականացված է, կրոններ չի ճանաչում: Օրինակ, երբ Չապլինին հարցնում են, թե ինչու է անձայն ֆիլմեր նկարահանում, ասել է. «Եթե ձայնային ֆիլմ նկարահանեմ, ապա ինձ միայն անգլիացիները կհասկանան: Իսկ հիմա ինձ ողջ աշխարհը կարող է հասկանալ»: Հիասքանչ է ասել: Ես էլ եմ այդպես մտածում»,- ասաց է Ջորչը' հավելելով, որ հնարավորության դեպքում ինքն ուժերը կփորձի նաև «Հայաստանի ձայնը» նախագծում: